Վերադառնալ

Գաղտնիության քաղաքականություն

Վերջին թարմացումը՝ Օգոստոս 2026

«Քաղաքացու Ձայնը» հարթակի համար կարևոր է ձեր անձնական տվյալների և վերբեռնված մեդիա ֆայլերի գաղտնիությունը։ Ստորև ներկայացված է, թե ինչ տվյալներ ենք հավաքում, ինչու և ինչպես ենք դրանք պաշտպանում։

1. Ընդհանուր դրույթներ

Սույն փաստաթուղթը սահմանում է, թե ինչպես է «Քաղաքացու Ձայնը» (civicvoice.am) հարթակը հավաքում, օգտագործում, պահպանում և պաշտպանում օգտատերերի անձնական տվյալները, ինչպես նաև ներկայացված լուսանկարներն ու մեդիա ֆայլերը։

Անձնական տվյալների մշակումն իրականացվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին և գործող օրենսդրության պահանջներին համապատասխան։

2. Ի՞նչ տվյալներ և ֆայլեր ենք հավաքում

Գրանցման ընթացքում մենք հավաքում ենք օգտատիրոջ անուն-ազգանունը, բնակավայրի տվյալները (մարզ, համայնք, բնակավայր/վարչական շրջան, փողոց) և կոնտակտային հեռախոսահամարը՝ բնակչի ինքնությունը հաստատելու համար։

Խնդիր առաջարկելիս օգտատերը կարող է վերբեռնել լուսանկարներ, որոնք ակնառու ցույց են տալիս բնակավայրում առկա խնդիրը (օրինակ՝ քանդված ճանապարհ, լուսավորության բացակայություն, աղբահանության հարցեր)։ Լուսանկարները պահվում են անվտանգ ամպային պահոցում (Supabase Storage)։

Հարթակում պահպանվում է նաև ձեր ակտիվությունը՝ առաջարկած խնդիրները, տրված ձայներն ու դրանց ամսաթվերը։

3. Ինչպե՞ս ենք օգտագործում տվյալները և լուսանկարները

Վերբեռնված լուսանկարները և նկարագրություններն օգտագործվում են բացառապես համայնքային խնդիրը հանրությանը և համայնքապետարանի պատասխանատուներին ներկայացնելու, ինչպես նաև դրա լուծման ընթացքին հետևելու նպատակով։

Բնակավայրի հասցեի տվյալներն օգտագործվում են ձայնը ճիշտ վարչական տարածքին հաշվառելու և կրկնակի քվեարկությունները կանխելու համար։

Կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. փոստ) կարող են օգտագործվել ադմինիստրատորի կողմից՝ առաջարկված խնդրի վերաբերյալ լրացուցիչ ճշտումներ անելու նպատակով։

4. Տվյալների հանրայնացում և փոխանցում

Հարթակի հանրային էջերում (լենտայում, վերլուծությունների բաժնում և քարտեզի վրա) ցուցադրվում են առաջարկված խնդրի վերնագիրը, նկարագրությունը, կատեգորիան, վերբեռնված լուսանկարը և տեղադրությունը։

Օգտատերերի անձնական կոնտակտային տվյալները (հեռախոսահամար, էլ. փոստ) երբեք չեն հապարակվում և չեն փոխանցվում երրորդ անձանց կամ գովազդային ընկերություններին։

5. Տվյալների պահպանում և անվտանգություն

Ձեր տվյալները և վերբեռնված ֆայլերը պահպանվում են այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է հարթակի նպատակների իրականացման համար։

Կիրառվում են ժամանակակից տեխնիկական և կազմակերպչական պաշտպանական միջոցներ՝ տվյալների չարտոնված մուտքը կամ կորուստը կանխելու համար։

6. Cookie-ներ և տեղական պահեստավորում

Հարթակն օգտագործում է բրաուզերի տեղական պահեստավորումը (localStorage)՝ ձեր մուտքի կարգավիճակը և քվեարկության տվյալները հիշելու համար։

7. Ձեր իրավունքները

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի ստանալ տեղեկություն ձեր մասին պահվող տվյալների վերաբերյալ, պահանջել դրանց ուղղում կամ ջնջում՝ դիմելով պաշտոնական էլ. հասցեով։

8. Փոփոխություններ սույն քաղաքականության մեջ

Այս քաղաքականությունը կարող է պարբերաբար թարմացվել։ Նոր տարբերակը կհրապարակվի այս էջում՝ նշելով թարմացման ամսաթիվը։

Կապ մեզ հետ

Անձնական տվյալների հետ կապված հարցերի կամ պահանջների դեպքում կարող եք դիմել՝

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 3

Հեռ. (010)51-13-79

Էլ. փոստ՝ mta@mta.gov.am (այլընտրանքային էլ․ հասցե՝ mtai.secretariat@gmail.com)