«Քաղաքացու Ձայնը» թափանցիկ հարթակ է, որտեղ կարող ես առաջադրել բնակավայրային խնդիրներ, քվեարկել կարևոր նախաձեռնություններին և հետևել դրանց լուծմանը։
Ընդամենը 3 պարզ քայլ՝ բնակավայրի զարգացման և կարևորագույն խնդիրների լուծման համար
Բարձրաձայնի՛ր բնակավայրիդ առաջնահերթ խնդիրները, նկարագրի՛ր նախաձեռնությունը և ներկայացրո՛ւ այն բնակիչների քվեարկությանը։
Յուրաքանչյուր բնակիչ ստանում է 3-ական ձայն։ Քվեարկիր քո բնակավայրի զարգացման համար առավել կարևոր ու առաջնահերթ ծրագրերի օգտին։
Առավելագույն ձայներ հավաքած 3 ռազմավարական նախագծերը ձևավորում են «Թոփ-3»-ը։ Դրանք ներառվում են համայնքի առաջնահերթությունների ցանկում և ստանում լուծում։
Ինչու՞ Թոփ-3-ի սկզբունքը
Այն թույլ է տալիս կենտրոնացնել համայնքային ռեսուրսները բնակավայրի 3 ամենակարևոր ու ռազմավարական ծրագրերի վրա, որոնք ընտրվել են հենց բնակիչների կողմից ուղղակի քվեարկությամբ։
Ունե՞ք հարցեր հարթակի գործունեության կամ քվեարկության կանոնների վերաբերյալ։ Գտե՛ք պատասխանները ստորև։
«Քաղաքացու Ձայնը» ժողովրդավարական հարթակ է, որտեղ բնակիչները առաջարկում են խնդիրներ, քվեարկում են դրանց օգտին։
Յուրաքանչյուր քվեարկության փուլի ավարտին ձևավորվում է «Թոփ-3» առաջնահերթությունների ցանկը։ Այն բաղկացած է բնակիչների կողմից ամենաշատ ձայներ ստացած 3 կարևորագույն խնդիրներից, որոնք ընդունվում են որպես առաջնահերթ լուծման ենթակա հարցեր։
Յուրաքանչյուր ակտիվ փուլում յուրաքանչյուր գրանցված բնակիչ ստանում է 3 ձայն։ Դուք կարող եք ձեր ձայները բաշխել մեկ կամ մի քանի տարբեր խնդիրների միջև՝ ըստ ձեր նախընտրության։
Մանրամասն տեղեկատվություն հարթակից ճիշտ օգտվելու, ձայները բաշխելու և առաջարկներ ներկայացնելու վերաբերյալ

Գրանցման համար լրացրեք անհրաժեշտ տվյալները՝ Ձեր ինքնությունն ու բնակության վայրը հաստատելու համար։ Հաջող գրանցումից հետո կստանաք լիարժեք հասանելիություն քվեարկությանն ու առաջարկների ներկայացմանը։

Դուք ունեք ընդամենը 3 ձայն, որոնցով կարող եք քվեարկել առաջարկված խնդիրների օգտին: Քվեարկությունից հետո ցանկացած պահի կարող եք փոխել ձեր որոշումը և տեղափոխել ձայները այլ խնդիրների վրա՝ կախված ձեր առաջնահերթություններից:

Եթե ունեք բնակավայրային նախաձեռնություն կամ խնդիր, կարող եք «Առաջարկել» բաժնից ստեղծել նոր հայտ՝ հստակ նկարագրելով առաջարկն ու դրա կարևորությունը բնակավայրի համար։