3. Առաջարկներ և հետադարձ կապ
Քայլ 3Առաջարկներ

3. Առաջարկներ և հետադարձ կապ

Ներածություն

Եթե ունեք բնակավայրային նախաձեռնություն կամ խնդիր, կարող եք «Առաջարկել» բաժնից ստեղծել նոր հայտ՝ հստակ նկարագրելով առաջարկն ու դրա կարևորությունը բնակավայրի համար։

«Քաղաքացու Ձայնը» հարթակը յուրաքանչյուր բնակչի հնարավորություն է տալիս ոչ միայն քվեարկել առկա ծրագրերի օգտին, այլև ինքնուրույն նախաձեռնել փոփոխություններ իր թաղամասում և բնակավայրում։

  • Բնակավայրային և ռազմավարական նշանակության խնդիրների բարձրաձայնում
  • Առաջարկների հրապարակում բնակիչների համընդհանուր քվեարկությանը
  • Բնակիչների կողմից մեկնաբանություններ և առաջարկների բարելավում
  • Թոփ-3-ում հայտնվելու դեպքում՝ պետական և տեղական դիտարկում ու լուծում

Ինչպե՞ս ներկայացնել առաջարկ

Նոր առաջարկ ներկայացնելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի քայլի. 

1.    Մուտք գործեք «Ավելացնել նոր խնդիր» բաժին. Հարթակում մուտք գործելուց հետո սեղմեք «Առաջարկել» կոճակը։ 
2.    Նկարագրեք խնդիրը. Նշեք խնդրի անվանումը, բնույթը, ոլորտը (Ճանապարհներ և մայթեր, Ջրամատակարարում և ոռոգում, Փողոցային լուսավորություն, Տրանսպորտ, Աղբահանություն և այլն) և հստակ նկարագրությունը։ 
3.    Կցեք լուսանկար. Ցանկալի է կցել խնդրի առկա վիճակն արտացոլող լուսանկար, ինչը կբարձրացնի համաքաղաքացիների վստահությունն ու ձայների քանակը։ 
4.    Հրապարակեք քվեարկության համար. Ներկայացված հայտը հաստատվելուց հետո անմիջապես հայտնվում է Ձեր բնակավայրի գլխավոր էջում։ 

Ավելացրե՛ք Ձեր առաջարկը

Ունե՞ք նոր գաղափար կամ չլուծված խնդիր Ձեր բնակավայրում։ Ներկայացրե՛ք այն հիմա Ավելացնել նոր խնդիր:

Հետադարձ կապ. Հարթակի միջոցով Դուք կստանաք ծանուցումներ Ձեր առաջարկի հավաքած ձայների և կարգավիճակի փոփոխությունների վերաբերյալ։

Համոզվեք, որ Ձեր առաջարկը վերաբերում է բնակավայրի բարելավմանը և չի պարունակում վիրավորական կամ անհամապատասխան բովանդակություն։

Միասին մենք կառուցում ենք ավելի բարեկարգ և զարգացած բնակավայրեր։

Օգտակար հղումներ